Սիրու՞մ ես երաժշտություն, ունե՞ս երաժշտական ունակություններ,բայց չգիտես որտեղ գիտելիքներ ձեռք բերել և ինչպես դրանք օգտագործել,ուրեմն մեր առաջարկը քեզ համար է:

Մեկնարկում է “Music for everyone” երաժշտական եռամսյա դասընթացների ակումբը,որի ընթացքում բոլոր մասնակիցները կարող են բարելավել իրենց երաժշտական գիտելիքները,տիրապետել երգելու արվեստին,հասկանալ երաժշտական <<լեզուն>> ու ճիշտ օգտագործել իրենց ունակություններն ու հմտությունները:

Կկազմակերպվեն տարբեր այցեր, կքննարկվեն շատ հետաքրքիր թեմաներ` սկսած երաժշտական էթիկետից, մինչև նոտաներ, երգարվեստ ու երաժշտական գրականություն:  Դասերը հնարավորություն կտան շփվել նոր մարդկանց հետ, կիսվել հետաքրքիր մտքերով ու բացահայտել նոր ու հետաքրքիր երաժշտության աշխարհը` դրական ու ջերմ մթնոլորտում:

Երաժշտական խմբակը կտա այն բոլոր գիտելիքները,որոնք պետք է իմանա յուրաքանչյուր երաժիշտ,երգիչ կամ ուղղակի երաժշտությամբ հետաքրքրված մարդ։

Music Club ի դասերը կլինեն շատ ինֆորմատիվ և հետաքրքիր:

⚫ Երգի դասեր(Ինչպես ճիշտ երգել։Շնչառության դասեր)։

⚫ Սոլֆեջո(Նոտաների իմացություն և այն ամենն, ինչ հարկավոր է երաժշտությունը կարդալու և գրելու համար)։

⚫ Բեմական կեցվածք և խոսք (Մասնակիցները կսովորեն իրենց ճիշտ դրսևորել բեմում և պատրաստվել համերգների)։

⚫ Երաժշտական գրականություն(Դասական կոմպոզիտորների,երգիչների և երաժշտական խմբերի կենսագրության ու ստեղծագործությունների հետ ծանոթացում)։

⚫ Էթիկա և երաժշտական ճաշակի ձևավորում(Մասնակիցները կսովորեն իրենց դրսևորել համերգների ժամանակ և տարբերելակել ճաշակով երաժշտությունը)։

⚫ Մեդիա դասեր(Ստացած գիտելիքների օգտագործում պրակտիկորեն։Մասնակիցները կսովորեն ճիշտ cover -ներ անել,իրենց արվեստով կիսվել մեդիա դաշտում)

Կլինեն նաև պրակտիկ դասեր(օրինակ`համերգների այցելում)։

Ամեն ամիս 1-2 դաս կանցկացվի անգլերենով,որպեսզի մասնակիցները կարողանան ներկայացնել իրենց և իրենց գործունեությունն անգլերենով:Անգլերենի իմացությունը շատ հնարավորություններ կարող է տալ։(Հաճախ լինում են այնպիսի միջոցառումներ,որոնց կազմակերպիչներն օտարերկրացի են,կամ հարցազրույցների համար պահանջվում է անգլերեն խոսել։Անգլերենի իմացությունը նաև կօգնի արտերկրում ազատ շփվել և համերգների մասնակցել)։

 

Դասընթացը անցկացնելու է Անահիտ Արշակյանը:

Սովորում է երաժշտական դպրոցում:
8 տարի է հաճախում է դաշնամուրի ,սոլֆեջոի և հանդիսանում է երգչախմբի անդամ:
4 տարի է զբաղվում է անհատական վոկալով:

Անցել է երգի դասեր <<Աստղիկ>> production ում։

Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և համերգների։

▫<<Վերածնունդ>> միջազգային փառատոն (Գյումրիում) ։Արժանացել է <<Հանդիսատեսի համակրանք>> տիտղոսին:
▫Ունեցել է 2 համերգ Վիեննայում (Ավստրիա):
▫Մասնակցել է համերգի նաև Գրաց (Ավստրիա) քաղաքում:
▫Art Music միջազգային փառատոնում մասնակցել է վոկալ համարով (գրավել 1ին հորիզոնականը)
▫Գերմանիայում մասնակցել է երգչախմբային մրցույթի և գրավել 1ին տեղը։ Արժանացել է հատուկ մրցանակի:
▫Ունի երաժշտական սկավառակ: Մասնակցել է ձայնագրությունների։

 

Ակումբը հանդիսանում է Անահիտ Արշակյանի նախաձեռնությունը։

Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական:

Անդամակցության վճարը 3 ամիսների համար ընդամենը 9000 դրամ է:

Ակումբը անցկացվելու է շաբաթական 2 օր՝ չորեքշաբթի  18:00-ին և շաբաթ 14:00ին , սկսած մարտի 16-ից:

 

Գրանցվելու համար լրացնել հայտը ՝ https://goo.gl/forms/o13rRcUwA5Vd3aD02