English Below…..

2021 թվականի հուլիսի 2-10-ը Հայաստանի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ «SOMOS ARTE: WE ARE ART» խորագրով Էրազմուս+ երիտասարդների փոխանակման ծրագիրը։ Այն նպատակ ուներ ոգևորել երիտասարդներին՝ դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց, զգոն լինել իրենց շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ և դա ցույց տալ իրենց շրջապատին` օգտագործելով ներառական արվեստը։

Փոխանակման ծրագիրն արդյունավետ էր և մարտահրավերներով լի՝ զուգորդված սոցիալական գործունեությամբ, դասընթացներով, տեղեկատվական սեմինարներով, ներառական պրակտիկայով և տեղական այցելություններով:

Ծրագրի ընթացում մասնակիցների համար ստեղծվել էր ճկուն և ստեղծագործ միջավայր, որն ապահովում էր արվեստի հավասար հասանելիություն բոլոր այն խմբերի համար, որոնք այս կամ այն կերպ հասարակություն ինտեգրվելու խնդիր ունեն (հաշմանդամություն, հոգեկան, ընտանեկան, սոցիալական և հոգեբանական խնդիրներ ունեցող անձինք):

Ներառելով մի շարք ստեղծագործական աշխատանքներ, ինչպես թատրոնը, պարը, կատակերգությունը, տեսողական արվեստը, գրավոր բովանդակության ստեղծումը, երաժշտությունը, մեդիա արվեստները և քարերի հետ աշխատանքը, մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի տեղեկացված լինել իրենց շրջապատող հնարավորությունների մասին: Նրանք ավելի լայն պատկերացում կազմեցին իրենց հավակնությունների ու այն հետագա քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկեն իրենց ինքնազարգացման համար:

«SOMOS ARTE: WE ARE ART» ծրագրին մասնակցությունը նպաստեց երիտասարդների հմտությունների զարգացմանը, ինչը հետագայում կհանգեցնի վստահության ամրապնդման, ինքնագնահատականի բարձրացման, ինչպես նաև տնտեսական մասնակցության, ինչպես, օրինակ, զբաղվածությունն է և ակտիվ քաղաքացիական գործունեությունը:

Ծրագիրը նաև ներառում էր այցելություններ տեղի տեսարժան վայրեր, ինչպես, օրինակ, Սևանա լիճը, որն աշխարհի քաղցրահամ լճերից մեկն է: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան մասնակցելու հայկական ավանդական  ջրի տոնին՝ Վարդավառին և ուսումնասիրելու Հայաստանի պատմական մայրաքաղաք Երևանը:
Կարպետագործության, գոբելենագործության, ասեղնագործության և ժանյակագործության վարպետաց դասերն անց են կացվել Իգիթյանի անվ․ գեղագիտության ազգային կենտրոնի մասնագետների կողմից, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու հայկական արվեստին։ Մասնակիցներին հնարավորություն տրվեց նաև ծանոթանալու լինոփորագրության արվեստին, ինչպես նաև անձամբ ստեղծելու իրենց լինոգրաֆիկ աշխատանքները։

«SOMOS ARTE: WE ARE ART»-ը ՔՈՎԻԴ-ի համավարակի բռնկումից ի վեր՝ «Ապագան մեր ձեռքերում» ՀԿ-ի կողմից կազմակերպված առաջին փոխանակման ծրագիրն էր, ուստի ծրագրի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել նաև առողջության անվտանգության և հակահամաճարակային կանոններին:

«Ապագան մեր ձեռքերում» ՀԿ-ն փոխանակման ծրագիրը կազմակերպել է Իսպանիայից «Pokhara», Ռումինիայից «Active Development Association (ADA)», Մալթայից «Terra Di Mezzo (TDM) 2000 Malta», Մոնտենեգրոյից «Football Club (FC) Breznica», Բոսնիա և Հերցեգովինայից «Bosnian Representative Association for Valuable Opportunities (BRAVO)» ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում։

 

Erasmus+ project “SOMOS ARTE։ WE ARE ART” took place in Abovyan, Armenia, from July 2-10, 2021. The youth exchange was aimed to make youngsters get out of their comfort zone, check on what is happening around them, and show it to others by using inclusive art. It was an intensive and challenging youth exchange, combined with social activities, trainings, informational workshops, inclusive practice, and local visits.

The project created a flexible and creative environment that ensured equal access to the arts for all marginalized groups, including people with disabilities, mental health, family issues, social and psychological problems.

By incorporating a range of different creative practices including theatre, dance, comedy, visual arts, writing, music, media arts, and land art, participants had a chance to be more aware of the opportunities that surround them. They got a deeper understanding of their own ambitions and motivations, and the next steps they need to take in their self-development.

Participation in the “SOMOS ARTE: WE ARE ART” project contributed to participants’ skill development, which will in the future lead to confidence building, increased self-esteem, as well as economic participation, such as employment and active citizenship.

The master classes in carpet weaving, tapestry, embroidery and lace were held  by the professionals of the National center of aesthetics after Igityan. During which the participants had the opportunity to get acquainted with Armenian art. The participants were given the opportunity to get acquainted with the art of linoprinting, as well as to create their own lynographic works.

The youth exchange also included some visits to local attractions, like Lake Sevan, which is one of the sweetest lakes in the world. The participants also had a chance to be part of the Armenian traditional water fest Vardavar and to explore Armenia’s historic capital city – Yerevan.

“SOMOS ARTE: WE ARE ART” is the first youth exchange “Future In Our Hands” NGO has organized since the COVID pandemic, so during the project, great attention was also paid to the safety and health measures.

The project was hosted by “Future In Our Hands” in Armenia in cooperation with “Pokhara” (Spain), “Active Development Association (ADA)” (Romania), “Terra Di Mezzo (TDM) 2000 Malta” (Malta), “Football Club (FC) Breznica” (Montenegro), “Bosnian Representative Association for Valuable Opportunities (BRAVO)” (Bosnia and Herzegovina).