Armenie-Russie2015 թվականի հոկտեմբերի 14-18-ը (նախնական) Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կկայանա հայ-ռուսական երկրորդ ֆորումը:

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ աջակցել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը, դյուրացնել քաղաքականության համապատասխան ոլորտներում երիտասարդական խնդիրների արծարծումը և խթանել երիտասարդների կարիքներին համահունչ միջոլորտային համագործակցությունը:

Ծրագրի խնդիրներն են՝

•նախաձեռնել երկխոսություններ, քննարկումներ, բանավեճեր մասնակիցների միջև.
•ներկայացնել հաջողված փորձը, ամրապնդել երիտասարդական քաղաքականության, աշխատանքի և երիտասարդների մասնակցության ոլորտում միջպետական փորձի փոխանակումը.
•երկու երկրների երիտասարդական կազմակերպությունների միջև հաստատել արդյունավետ համագործակցային կապերը.
•միջմշակութային երկխոսության միջոցով աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երիտասարդության միջև հանդուրժողականության, վստահության և սոցիալական համերաշխության ձևավորմանը:

Մասնակիցների չափանիշները՝

• տարիքը՝ 16-30 տարեկան,
• երիտասարդական կազմակերպության անդամ կամ ուսանող,
• ֆորումի աշխատանքներին և հետագա զարգացումներին մասնակցության մոտիվացիա,
• միջազգային/միջմշակութային երիտասարդական միջոցառումներին մասնակցության փորձ,
• միջմշակութային երկխոսության զարգացման հետաքրքրվածություն,
• ֆորումի ընթացքում ստացած գիտելիքների տարածման պատրաստակամություն,
•ֆորումի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակցության պատրաստակամություն,
•ֆորումի ծրագրի մասին սոցիալական ցանցերում կամ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվության տարածման պատրաստակամություն:

Ֆորումի կազմակերպիչների կողմից կընտրվեն 45 մասնակիցներ և փորձագետներ Հայաստանի Հանրապետությունից՝ վերոնշյալ չափանիշների հիման վրա: Ռուսաստանի Դաշնության կողմից ֆորումին կմասնակցեն 150 երիտասարդներ:

Ֆինանսական և տեխնիկական պայմանները

Մոսկվայում կեցությունը, սնունդը և կազմակերպչական փոխադրումները մասնակիցների համար վճարվում են ֆորումի կազմակերպիչների կողմից: Մոսկվա քաղաք մեկնելու և վերադառնալու համար վճարում է մասնակիցը:

Ֆորումի կազմակերպիչներն են՝

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՌԴ կրթության և գիտության նախարարություն, ՌԴ երիտասարդության հարցերի դաշնային գործակալություն, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, «Միջազգային երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպություն և «ՌԴ երիտասարդական և մանկական միությունների ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպությունների ասոցիացիա:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչություն (հեռ. 010-54-69-31):

Խնդրում ենք Ձեր կազմակերպությունից հայ-ռուսական երիտասարդական երկրորդ ֆորումին մասնակցել ցանկացողների հայտերը և ինքնակենսագրությունները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել մինչև 2015 թ. սեպտեմբերի 20-ը: Կազմակերպիչների կողմից կիրականացվի ընտրություն, և արդյունքների մասին կծանուցվի դիմողներին: (Հայտադիմումը և ծրագրի նախագիծը կցված են):

Ծրագիր՝ Program Dimum