Եթե ցանկանում եք ձեռք բերել հմտություններ սթրեսի հաղթահարման և ինքնակարգավորման մեխանիզմների ոլորտում՝ հատկապես ուղղված Արցախից տեղահանվածների հետ աշխատանքին, այս դասընթացը հենց Ձեզ համար է։
📅 Ամսաթիվ: դեկտեմբերի 10-12
📍 Վայրը: ք․ Աբովյան
Տրամադրում ենք հարմարավետ կեցություն և ապահովում ենք 3 անգամյա սնունդ
Թեման: Սթրեսի հաղթահարում և ինքնակարգավորման մեխանիզմներ CCA մեթոդի միջոցով։ Ծանոթացում CCA (Clarity, Creativity, Action մեթոդի հետ)
Դասընթացը հագեցած կլինի պրակտիկ և տեսական պարապմունքներով, որոնք կօգնեն մասնակիցներին նոր հմտություններ ձեռք բերել սթրեսի և էմոցիաների կառավարման ոլորտում:
Դասընթացը կվարի կլինիկական հոգեբան, պաթոհոգեբան, կախվածությունների մասնագետ՝ Անուշիկ Ճենտերեճյանը
🌍 Հատուկ հյուրեր
Դասընթացը կվարի միջազգային թիմ՝ Ֆրանսիայից, Իտալիայից և Ֆինլանդիայից հրավիրված փորձագետների մասնակցությամբ, ովքեր կկիսվեն իրենց հարուստ փորձով և նորարարական մոտեցումներով:
👥 Թիրախային խումբ
Ուսուցիչներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, ովքեր ներգրավված են կամ առնչություն ունեն Արցախից տեղահանվածների հետ։
📩 Դիմելու կարգ
Հաշվի առնելով սահմանափակ տեղերը՝ խնդրում ենք գրանցվել նախապես և մենք ձեզ հետ կապ կհաստատենք: https://b24-hiozxe.bitrix24site.ru/crm…orm_5gpko/ Գիշերակացով մնալու և մասնակցելու հնարավորությունը կտրվի 10կմ ավել հեռավորության վրա բնակվող մասնակիցներին։ Մինչև 10 կմ բնակվողները կարող են մասնակցել՝ առանց գիշերակացի։ Մանրամասները կտրամադրվեն մասնակիցների ընտրությունից հետո։
Սա բացառիկ հնարավորություն է՝ ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, որոնք մեծ ազդեցություն կունենան ձեր աշխատանքի վրա: Ավարտին կտրվի վկայական

