Ներդրումներ կատարելով կրթության մեջ՝ ձեռնարկությունները կարող են նպաստել հմուտ աշխատուժի զարգացմանը:
Հաշվի առնելով աշխատաշուկայում մասնագետների պահանջարկի ու հմտությունների անհամապատասխանությունը, FIOH երիտասարդական ընկերությունը սկսում է դրամահավաք և ուղղորդելու է ամբողջ գումարը նոր մասնագետների պատրաստման ու կրթության որակի բարելավման ուղղվածությամբ։
Գաղափարն իրենից ենթադրում է որակյալ թեկնածուների ավելի մեծ խումբ, ովքեր ունեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ՝ բիզնեսի կարիքները բավարարելու համար։
Գաղափարն իրականացնելու համար, այսուհետ կազմակերպվելու են տեղական բիզնես ճամբարներ մարզերում ապրող, անապահով և կարիքավոր երիտասարդների համար։
Ճամբարները հագեցած են լինելու տարատեսակ ոչ ֆորմալ կրթական մեթոդական խաղերով և գործնական աշխատանքներով, որոնք նպատակ ունեն զարգացնելու երիտասարդների շրջանում նախագծերի կառավարման, թիմում աշխատելու, անծանոթ միջավայրում կողնմոնորշվելու, առողջ մրցակցության, և մի շարք այլ ձեռնարկատիրական հմտություններ։
Ներդրում կատարելու համար կարող եք կատարել փոխանցումներ հետևյալ հաշվեհամարին՝
Հաշվեհամար՝ 2051122025151002 AMD
Ինեկոբանկ ՓԲԸ
Ապագան մեր ձեռքերում ԵՀԿ
Նպատակ՝ Համայնքների զարգացման ներդրում
Վստահեցնում ենք Ձեր իսկ ներդրումը կվերադառնա Ձեզ՝ լավագույն մասնագետների կատարած որակյալ աշխատանքի և մատուցած ծառայությունների տեսքով։
Հաջողված նմանատիպ ճամբար՝ https://bit.ly/3OaXnuR