Այսօր եկել ենք պատմելու Ձեզ ևս մի հրաշալի ծրագրի մասին, որի մասնակիցը դարձավ Հայկը: Հայկը մասնակցել է European Solidarity Corps-ի ծրագրերից մեկին, որը հետապնդում էր մի շարք նպատակներ: Ծրագրի շեշտը դրված էր տեղացիների մոտ անգլերեն լեզվի զարգացման, ինչպես նաև դրա տարածման վրա: Ծրագրի արդյունքում կազմակերպվել են մի շարք սեմինարներ և միջոցառումներ տեղի երիտասարդների համար տարբեր թեմաներով, ինչպես օրինակ մշակույթի, մարդու իրավունքների, երիտասարդությանը ընձեռված հնարավորությունների, կամավորության և այլնի մասին: Ի սկզբանե կամավորները ներգրավված են եղել տարաբնույթ կազմակերպչական և ադմինիստրատիվ աշխատանքներում, իրականացրել են սոցիալական կայքերի վարում, պրոմո հոլովակների ստեղծում և այլն: Ծրագրի ավարտին ձեռք բերված հմտությունները կիրառվել են սեփական ծրագրերի նախաձեռման և իրականացման համար:

Մեր մասնակից Հայկը ծրագրի արդյունքում ձեռք է բերել մի շարք հմտություններ, և ահա ստորև կիսվում է իր մտքերով և փորձով.  «Ծրագրի մասին տեղեկացել եմ ընկերոջիցս, ով նույնպես մասնակից է եղել European Solidarity Corps-ի կողմից կազմակերպված ծրագրերին: Ծրագրին մասնակցելը հետապնդում էր մի շարք նպատակներ. Ունենալ աշխանտանքային փորձ միջազգային շուկայում, բարելավել լեզվի իմացությունը և շրջագայել Եվրոպայում: Ծրագրի էությունն էր կազմակերպել միջոցառումներ, որի նպատակն էր մոտիվացնել տեղաբնակներին սովորել և խոսել անգլերեն:Ծրագիրը արդյունքում ընդլայնեցի իմ աշխարահայացքը և ձեռք բերեցի ընկերներ մոլորակի տարբեր ծայրերից: »