Այսուհետ Արցախից եկած բոլոր երեխաները կարող են գրանցվել Գեղագիտական Ազգային կենտրոնի դասընթացներին նաև մեզ մոտ։
Դասընթացներն անվճար են։ Կտրամադրվեն բոլոր անհրաժեշտ նյութերը:
Մանրամասներ՝
📌📌📌 Վերջին օրերին Արցախի ողջ տարածքում թշնամու կողմից ծավալած անմարդկային պատերազմական գործողությունները հերթական անգամ մղում են մեզ Հայրենիքի պաշտպանության եւ հայ ազգի հարատեւության համար անսասան կամարտահայտմանն ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ` թիկունքում:
Հատկապես այսօր կենսական անհրաժեշտություն է երեխաների կրթության անխափան ապահովումը, եւ նրանց առօրյա կյանքը գույներով հագեցնելու հրամայականը:
Ելնելով վերոնշյալ համոզմունքից` Գեղագիտության ազգային կենտրոնն իր դռներն է բացում Երեւանում գտնվող արցախցի մանուկների եւ պատանիների առջեւ` առաջարկելով մասնագիտական դասընթացներ հետեւյալ ժամանակացույցին համապատասխան.
📌 Երկուշաբթիից – Շաբաթ
Նկարչություն` ժամը 13:00-18:00-ին
Ասեղնագործություն` ժամը 15:00-17:30-ին
Տիկնիկագործություն` ժամը 13:00-16:00-ին
Քանդակ` ժամը 15:00-16:30-ին
Ազգային պար` ժամը 15:00-17:00-ին
📍 (Հասցեներ՝ Բայրոն 1/1, Սարյան 33, 35, Մոսկովյան 37, Վարդանանց 5ա)
📌 Երեքշաբթիից – Կիրակի
Այցելություն-Էքսկուրսիա ԳԱԿ Մանկական Արվեստի Թանգարան։
📍 (Հասցե՝ Աբովյան 13)
Գեղագիտության ազգային կենտրոնը հատկապես Հայրենիքի համար ծավալվող այս պատմական իրադարձությունների պայմաններում առավելապես վստահ է արվեստի եւ մշակույթի միջոցով առողջ եւ ավյունով լի փոքրիկ հայրենակիցներին բնականոն կյանքին վերադարձնելու անհրաժեշտության մեջ:
Մասնակցության համար լրացնել հայտը՝ https://forms.gle/ZvvMZysUGkVQmzbU6 ՝ ընտրելով համապատասխան դասընթացը և մենք Ձեզ հետ կապ կհաստատենք։
☎️ Հարցերի դեպքում, ինչպես նաեւ գրանցումների համար խնդրում ենք զանգահարել +37491363902 hեռախոսահամարով