MarketingClub_576x768 2017 թ.- ավարտին “Future in our Hands” ԵՀԿ-ն մեկնարկեց է FIOH Մարքեթինգային ակումբը և տեսնելով  նրա մասնակիցների ունեցած հաջողությունները, մինչ Մարքեթինգ 2 դասընթացին անցնելը որոշել է Ձեզ  համար ստեղծել ևս մեկ հնարավորություն լրացնելու բաց թողնված դասերը և միանալու նրանց ծրագրի 2րդ մասին:

Եթե ցանկանում եք հմտանալ մարքեթինգային կառավարման բնագավառում, ծանոթանալ մարքեթինգային գործիքներին, ինչպես նաև սովորել դրանց ճիշտ կիրառումը պրակտիկայում, ապա շտապե՛ք դիմել։ Ծրագրի նպատակն է որակյալ գիտելիքներ տրամադրել ակտիվ և մոտիվացված մարդկանց, ինչպես նաև նպաստել մարքեթինգային գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։

Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա Ձեզ ձեռք բերել նախնական գիտելիքների պաշար, որոնք անհրաժեշտ են այս բնագավառում կարիերա սկսելու համար։ Կծանոթանաք մարքեթինգի և վաճառքի հիմնական հասկացությունների հետ համաշխարհային հայտնի բրենդների օրինակով և հնարավորություն կունենաք գործնականում օգտագործել Ձեր գիտելիքները։ Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակ մասնագետների, այնպես նրանց համար են, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ մարքեթինգային հաղորդակցման բնագավառում։ Դասընթացի ժամանակ քննարկվող թեմաներն են`

• Ինչ է մարքեթինգը

• Մարքեթինգային գործիքներ

• B2B վաճառքներ

• Սառը և տաք զանգեր

• Social media marketing

• Թիրախավորում և սեգմենտավորում

• Networking

Marketing Club-ի հանդիպումները լինելու է շաբաթական 2 օր (1 ամիս)՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ 19:00-20:30:

Ակումբը վարելու է B2B Developement կազմակերպության հիմնադիր Դավիթ Օվոյանը:

Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական:

Մասնակցության վճար՝ 7000դրամ:

Հետաքրքրե՞ց, ապա ՇՏԱՊԻ՛Ր ԴԻՄԵԼ ՝ լրացնելով առցանց հայտը։

Տեղերը սահմանափակ են: Սիրով սպասում ենք

Ակումբի առաջին մասի մասին տեղեկատություն կարող եք տեսնել այստեղ՝ http://fioh-ngo.com/success-stories/local-projects/fioh-marketing-club-success/