Մարտի 10-ին կայացավ «Future in Our Hands» ԵՀԿ-ի և  #LOFT-ի կողմից կազմակերպված դասընթաց-խաղը «Նախագծի կառավարում/Project Management» թեմայով:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կիրառեցին  Project Management-ի հիմնական գործիքները, նաև թիմի արդյունավետության բարձրացմանն ուղղված մեթոդները։ Դասընթացի հիմնական թեմաներն էին՝

  • ի՞նչ է նախագծի կառավարումը,
    • նախագծի կառավարմանը բնորոշ դժվարությունները,
    • հատուկ գործիքներ/մեթոդներ,
    • ծրագրի նախագծի մշակում,
    • ծրագրի նախագծի պլանավորում,
    • թիմային հաղորդակցություն,
    • ծրագրի թիմի կառավարում,
    • թիմի անդամների ներգրավվածություն,
    • ծրագրի ռիսկերի կառավարում,
    • ծրագրի ժամանակացույցի կառավարում,
    • ծրագրի բյուջեի կառավարում,
    • նախագծերի կառավարման ցիկլ,
    • սթրեսային իրավիճակների դուրս գալու կարողություն,
    • առողջ մրցակցություն։

Դասընթացը կայացավ խաղի տեսքով: Մասնակիցները ձեռք բերեցին պրակտիկ գիտելիքներ: