Մարտի 10-ին կայացավ «Future in Our Hands» ԵՀԿ-ի և #LOFT-ի կողմից կազմակերպված դասընթաց-խաղը «Նախագծի կառավարում/Project Management» թեմայով:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կիրառեցին Project Management-ի հիմնական գործիքները, նաև թիմի արդյունավետության բարձրացմանն ուղղված մեթոդները։ Դասընթացի հիմնական թեմաներն էին՝
- ի՞նչ է նախագծի կառավարումը,
 • նախագծի կառավարմանը բնորոշ դժվարությունները,
 • հատուկ գործիքներ/մեթոդներ,
 • ծրագրի նախագծի մշակում,
 • ծրագրի նախագծի պլանավորում,
 • թիմային հաղորդակցություն,
 • ծրագրի թիմի կառավարում,
 • թիմի անդամների ներգրավվածություն,
 • ծրագրի ռիսկերի կառավարում,
 • ծրագրի ժամանակացույցի կառավարում,
 • ծրագրի բյուջեի կառավարում,
 • նախագծերի կառավարման ցիկլ,
 • սթրեսային իրավիճակների դուրս գալու կարողություն,
 • առողջ մրցակցություն։
Դասընթացը կայացավ խաղի տեսքով: Մասնակիցները ձեռք բերեցին պրակտիկ գիտելիքներ:
























