1375906_447831705336160_1326109598_n

«Ապագան մեր ձեռքերում» ԵՀԿ-ն Ամիգո լատինո ակումբի հետ համատեղ իրականացրեց ”Dance and IQ’’ մրցույթը, որը բաղկացած էր 2 փուլից: Մրցույթի I փուլում մասնակիցները տարբեր երեկոների ընթացքում ներկայացրեցին իրենց պարային հմտությունները: Պարային փուլի արդյունքում ընտրվեցին 3 լավագույն մասնակիցներ` Կարապետ Կարապետյանը, Վանուշ Կարապետյանը և Ռուզաննա Շիրակունին:
Մրցույթի II փուլի ժամանակ մասնակիցները լրացրեցին IQ թեստ, որը ստուգում էր մասնակցի թե՛ ընդհանուր գիտելիքների մակարդակը, թե՛ լեզվի իմացությունը և թե՛ անհատականությունը: Ի ուրախություն մեզ` ընտրված մասնակիցները հաջողությամբ անցան նաև II փուլը:
Մրցույթի 2 փուլերի արդյունքում հաղթող ճանաչվեց Կարապետ Կարապետյանը, ում հնարավորություն ընձեռվեց մասնակցելու ապրիլի 16-ից հունիսի 1-ը Բոդրումում կայանալիք EVS ծրագրին, որը հյուրընկալվելու է Բոդրումի միջազգային լատինո ակումբի կողմից:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ամիգո լատինո ակումբին համագործակցության և աջակցության համար: