Ten months ago, I packed my suitcase and left Armenia for Poland to begin a volunteering project through the European Solidarity Corps. Looking back now, I realize that this experience became much more than volunteering—it became a journey of personal growth, learning, and discovering what I am truly capable of.
Why I Decided to Apply
I have always believed that the best way to grow is to step outside your comfort zone. I wanted to experience living in another country, improve my English, meet people from different cultures, and challenge myself in a completely new environment. I also wanted to learn how to work with children and how to create a safe space where they could grow.
But more than that, I wanted to see if I could survive on my own. I wanted to become more independent, more confident, and less afraid to express myself. And I wanted to travel—to see Europe with my own eyes, something that once felt like an impossible dream.
So I decided to apply. And I am so grateful that I did.
The First Challenges
Like many volunteers, I arrived with excitement but also with many questions. Everything was new: a different country, a different language, a new workplace, and people from many different cultures.
One of my biggest challenges was the language barrier. Since I didn’t speak Polish, communicating with children was not easy during the first weeks. But I gradually learned basic Polish phrases and discovered that communication is much more than words. Smiles, gestures, creativity, and patience helped me connect with the children every day.
Another challenge was adapting to life abroad. This was my first experience living alone in another country. I had to organize my daily routine, manage my budget, plan my travels, and take full responsibility for my own decisions. At first, it felt overwhelming. But with time, I learned to trust myself.
What I Gained During This Experience
The list of what I gained is long, but the most important thing is this: I learned to trust myself.
I gained confidence. Confidence to speak up in group discussions, to share my ideas, to present my culture, and to stand in front of a room full of people. I was formally recognized by my leading organization as the “most task-oriented and collaborative” volunteer—something that made me realize I can combine hard work with genuine connection.
I gained independence. I learned how to make my own decisions, handle difficult emotions, and take full responsibility for my choices. I planned trips to different countries, managed my budget carefully, and discovered that I am capable of handling challenges alone.
I gained empathy. I learned to validate children’s feelings and create a safe emotional space for them. I discovered that my quiet, observant nature is not a weakness—it is a form of leadership. I became a person others could turn to for calm and support.
I also gained intercultural understanding. I shared Armenian traditions with others and learned about Polish culture, Ukrainian traditions, and so much more. I realized that cultural exchange is not about big events—it happens in daily life, in shared meals, in laughter, and in listening.
What Difficulties I Faced
This journey was not always easy. At the beginning, I struggled a lot. I didn’t know the language, I was far from home, and I often felt lost and lonely. I had moments of sadness, moments of anger, and moments when I doubted myself completely.
I also struggled with my own expectations. I wanted everything to go perfectly, and when things didn’t go as planned, I got frustrated. I often felt like I wasn’t doing enough, and I underestimated the small, everyday actions that were actually making a difference.
Living with people from different countries also had its challenges. We had different habits, different ways of communicating, and different emotional needs. Learning to cooperate, share responsibilities, and resolve small conflicts took time and patience.
And, of course, there were moments of deep loneliness. Being away from family and friends for the first time was harder than I expected. I had to learn to sit with those feelings and find my own way through them.
What I Learned
I learned that I don’t need to change to be loved. I felt truly welcomed and accepted by the kindergarten staff, the children, and my fellow volunteers—just as I am. That was one of the most healing lessons of my life.
I learned that small actions matter. Every workshop I prepared, every decoration I made, every time I listened to a child or a friend—it all added up. I don’t need to do big, dramatic things to make a difference. I just need to show up.
I learned that emotions are not my enemy. Sadness, anger, loneliness—they are all part of the human experience. I learned to feel them, accept them, and let them pass. A quote that helped me a lot was: “Everything is love, and even its apparent absence will eventually reveal its invisible form of presence.” That reminder gave me peace when things felt hard.
I learned that trusting life is a practice. Not everything goes as planned, and that’s okay. Sometimes the best things come from the moments we didn’t expect.
And most of all, I learned that I am enough. I am capable. I am resilient. And I am worthy of love, connection, and growth—just by being myself.
Closing Thoughts
This volunteering experience in Poland gave me more than I ever imagined. It gave me skills, memories, friendships, and a completely new sense of who I am. I walked into this project as someone who doubted herself. I am leaving as someone who believes in herself.
I am deeply grateful to my sending organization for believing in me, to the hosting organization for welcoming me, and to every single person I met along the way. They all contributed to the person I am today.
If you are thinking about volunteering abroad—take it from me: it is scary, it is challenging, and it is absolutely worth it. You will grow in ways you never expected. And you will discover that you are stronger than you think.
Մեկ տարի առաջ որոշեցի մեկնել Լեհաստան՝ մասնակցելու Եվրոպական համերաշխության կորպուսի (European Solidarity Corps) կամավորական ծրագրին։ Այսօր, հետ նայելով, հասկանում եմ, որ այդ փորձառությունը շատ ավելին էր, քան պարզապես կամավորություն. այն դարձավ անձնական աճի, սովորելու և սեփական հնարավորությունները բացահայտելու ճանապարհորդություն։
Ինչո՞ւ որոշեցի դիմել
Ես միշտ հավատացել եմ, որ զարգացման միակ ճանապարհը հարմարավետության գոտուց դուրս գալն է։ Եվ ստանալով այս առաջարկը զգացի, որ սա այն է ինչ ես փնտրում եմ; Ես ցանկանում էի ապրել այլ երկրում, բարելավել անգլերենս, ծանոթանալ տարբեր մշակույթների մարդկանց հետ և փորձարկել ինձ բոլորովին նոր միջավայրում։ Միևնույն ժամանակ ուզում էի սովորել, թե ինչպես աշխատել երեխաների հետ, ինչպես ստեղծել նրանց համար անվտանգ և աջակցող միջավայր, որտեղ նրանք կարող են զարգանալ, ցանկանում էի սովորել կազմակերպել իմ առօրյան, դառնալ ավելի ինքնուրույն և ավելի վստահ արտահայտել իմ մտքերն ու գաղափարները։ Բացի այդ ճամփորդելը և Եվրոպան տեսնելը , մի երազանք էր, որը ժամանակին ինձ անհասանելի էր թվում։
Առաջին դժվարությունները
Ինչպես շատ կամավորներ, ես ևս Լեհաստան հասա մեծ ոգևորությամբ, բայց նաև բազմաթիվ հարցերով։ Ամեն ինչ նոր էր՝ երկիրը, լեզուն, աշխատավայրը և տարբեր մշակույթներից եկած մարդիկ։
Ամենամեծ դժվարություններից մեկը լեզվական խոչընդոտն էր։ Քանի որ լեհերեն չէի խոսում, սկզբնական շրջանում երեխաների հետ շփվելն այդքան էլ հեշտ չէր։ Աստիճանաբար սովորեցի լեհերենի ամենօրյա պարզ արտահայտություններ և հասկացա, որ հաղորդակցությունը շատ ավելին է, քան պարզապես բառերը։ Ժպիտը, ժեստերը, ստեղծագործ մոտեցումն ու համբերատարությունը դարձան այն գործիքները, որոնց շնորհիվ ամեն օր ավելի հեշտ էի կապ հաստատում երեխաների հետ։
Մյուս կարևոր մարտահրավերը նոր երկրում ինքնուրույն կյանքին հարմարվելն էր։ Սա իմ միայնակ արտերկրում ապրելու առաջին փորձն էր։ Ես սովորեցի կազմակերպել իմ առօրյան, տնօրինել բյուջեն, պլանավորել ճանապարհորդությունները և ամբողջությամբ պատասխանատվություն կրել իմ որոշումների համար։
Իմ կամավորական փորձը
Ես կամավորությամբ զբաղվում էի մանկապարտեզում, որտեղ յուրաքանչյուր օրը յուրահատուկ էր։ Զարդարում էի դասասենյակները, աջակցում ուսուցիչներին առօրյա աշխատանքում և կազմակերպում ստեղծագործական ու կրթական դասեր երեխաների համար։
Իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը ինտերակտիվ անգլերենի դասերի պատրաստումն ու անցկացումն էր։ Ստեղծում էի խաղեր և տարբեր առաջադրանքներ, որոնց միջոցով երեխաները սովորում էին գույները, եղանակներին վերաբերվող բառապաշար և այլ թեմաներ։ Օգտագործում էի շարժողական խաղեր, նկարներ, տեսանյութեր, «գաղտնի արկղ» և այլ ստեղծագործ մեթոդներ։ Ամենամեծ պարգևը երեխաների ուրախությունն էր, երբ նրանք սովորում էին խաղալով։
Կազմակերպեցի նաև «Հայաստանի օր» միջոցառումը, որի ընթացքում երեխաներին ներկայացրի իմ երկիրը։ Միասին պատրաստեցինք հայկական դրոշներ, սովորեցինք հայկական ավանդական պար և խոսեցինք Հայաստանի մշակույթի մասին։ Դա հիանալի հնարավորություն էր ներկայացնելու իմ ինքնությունն ու մշակույթը։
Տարվա ընթացքում մասնակցեցի նաև Սուրբ Ծննդյան միջոցառմանը, կազմակերպեցի լեհական Անդժեյկիի տոնական միջոցառումը(պատրաստելով գուշակություններով բլիթներ), մասնակցեցի արվեստի դասերի և բազմաթիվ ստեղծագործական նախագծերի կազմակերպմանը՝ օգտագործելով պարզ և մատչելի նյութեր։ Այդ փորձը սովորեցրեց ինձ, որ լավ կրթական միջավայր ստեղծելու համար ամենակարևորը ոչ թե մեծ բյուջեն է, այլ ստեղծագործ մտածողությունն ու լավ պլանավորումը։
Մանկապարտեզից դուրս ես մասնակցում էի բազմաթիվ դասընթացների, որոնք կազմակերպվում էին հյուրընկալող կազմակերպության և Ազգային գործակալության կողմից։ Մենք սովորում էինք կամավորների իրավունքների և պարտականությունների, հոգեկան բարեկեցության, ոչ բռնի հաղորդակցության, թվային գործիքների, արհեստական բանականության, ուսուցման մեթոդների, միջմշակութային հաղորդակցության և նախագծերի կառավարման մասին։ Դասընթացները շատ ինտերակտիվ էին և խրախուսում էին թիմային աշխատանքը, ինքնավերլուծությունն ու տարբեր երկրների կամավորների միջև փորձի փոխանակումը։
Ինչ ձեռք բերեցի
Այս կամավորական փորձը ինձ տվեց շատ ավելին, քան պարզապես մասնագիտական հմտություններ։
Առաջին հերթին ես դարձա ավելի ինքնուրույն։ Արտերկրում առաջին անգամ միայնակ ապրելով՝ սովորեցի ինքնուրույն լուծել առօրյա խնդիրները և պատասխանատվություն կրել իմ կյանքի համար։
Ես դարձա ավելի վստահ իմ գաղափարներն արտահայտելու և նախաձեռնություն ցուցաբերելու հարցում։ Սկզբում հաճախ կասկածում էի՝ արժե՞ արդյոք բարձրաձայնել իմ կարծիքը, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ իմ գաղափարները կարող են արժեքավոր ներդրում ունենալ թիմի աշխատանքում։
Փորձառու մանկավարժների հետ աշխատելով՝ սովորեցի խրախուսել երեխաների ինքնուրույնությունը, հասկանալ նրանց զգացմունքները և յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ընտրել անհատական մոտեցում։
Միջազգային միջավայրում ապրելը մեծապես զարգացրեց իմ միջմշակութային գիտակցությունը։ Յուրաքանչյուր կամավոր ներկայացնում էր իր երկրի ավանդույթները, պատմությունները, պարերը և աշխարհայացքը, իսկ ես հնարավորություն ունեցա ներկայացնելու հայկական մշակույթը։ Այս ամենօրյա շփումները սովորեցրին ինձ լինել ավելի բաց, կարեկից և հարգանքով վերաբերվել մշակութային բազմազանությանը։
Հետ նայելով
Եթե այսօր ինձ հարցնեն՝ կկրկնեի՞ այս փորձը, իմ պատասխանը միանշանակ կլինի՝ այո։
Այս փորձառությունը մարտահրավեր նետեց ինձ, ոգեշնչեց և օգնեց զարգանալ այնպիսի ձևերով, որոնց մասին նախկինում նույնիսկ չէի պատկերացնում։ Այն ինձ սովորեցրեց, որ իրական աճը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է հարմարավետության գոտին։
Ես վերադառնում եմ Հայաստան ոչ միայն գեղեցիկ հիշողություններով, այլև նոր գիտելիքներով, կարևոր հմտություններով, ամբողջ կյանքի ընկերություններով, ավելի մեծ ինքնավստահությամբ և աշխարհի նկատմամբ շատ ավելի լայն հայացքով։










