Explore Armenia1Ցանկանու՞մ ես բացահայտել Հայաստանը կամավորության միջոցով և միևնույն ժամանակ ձեռք բերել պատմամշակութային գիտելիքների մեծ պաշար, ուրեմն շտապի՛ր դիմել մեր նոր կամավորական ծրագրին:

«Դեպի ապագա`պատմամշակութային ժառանգության բացահայտման միջոցով» ծրագրի շրջանակներում, Future in Our Hands երիտասարդական կազմակերպությունը, Air Caucasus տուրիստական ընկերության հետ համագործակցության արդյունքում, հնարավորություն կտա 30 կամավորների 7 ամիսների ընթացքում մասնակցել բաց դասերի, որոնց միջոցով մասնակիցները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը: Բաց դասերը կանցկացվեն ինչպես թանգարաններում ու պատկերասրահներում, այնպես էլ Հայաստանի այն վայրերում, որտեղ հնագիտական պեղումներ են իրականացվում։ Բաց դասերի ընթացքում մասնակիցները կծանոթանան հայկական մշակույթի պատմությանը և կմասնակցեն հնավայրերում իրականցվող պեղումներին:fioh123

Կամավորների պարտականություններն են լինելու բաց դասերի ընթացքում ծրագրի մասնակից դպրոցականներին ծանոթացնեն տվյալ տեղանքում գտնվող պատմամշակութային կոթողների պատմությանը, մասնակցել խմբերի մասնակցության հետ կապված կազմակերպչական աշխատանքներին, անցկացնել ոչ ֆորմալ ուսումնական նախագծեր աշակերտների համար և այլն:

Ծրագրի շրջանակներում  կֆինանսավորվեն կամավորների

  • վերապատրաստման դասընթացները,
  • տրանսպորտային ծախսերը,
  • բժշկական ապահովագրությունը
  • 1 անգամյա սնունդը այցի ընթացքում

Ծրագրի մասնակից լավագույն 20 կամավորներին հնարավորություն կտրվի  2018 թ.-ի ամռանը ներգրավվել Խնձորեսկում անցկացվելիք ճամբարում՝ որպես ջոկատավարներ: Ճամբարի ընթացքում աշակերտները մասնակցելու են Մխիթար Սպարապետի գերեզմանի վերականգնողական աշխատանքներին:

21905496_1688516444552872_2133059322_nԿամավորներին կտրվի նաև հնարավորություն մասնակցելու ծրագրի ընթացքում նկարահանվող ֆիլմի աշխատանքներին:

Նշենք նաև, որ բաց դասերը կանցկացվեն շաբաթ և կիրակի, տոնական, ինչպես նաև արձակուրդային օրերին՝ ուսումնական գործընթացի վրա բացասաբար չազդելու համար:

Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվի ավարտական սերտիֆիկատ AIR CAUCASUS տուրիստական և Future in Our Hands երիտասարդական կազմակերպությունների կողմից:

Դիմելու համար լրացնել առցանց հայտը

Կամավորներն ընտրվելու են Future in Our Hands երիտասարդական կազմակերպության գրասենյակում անցկացվելիք IQ թեստի  և հարցազրույցի  արդյունքների հիման վրա:

Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել +37495337873

Explore Armenia1