Մայիսի 6-ին, “Ապագան մեր ձեռքերում” և “Հայկական բաց հասարակություն” երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, Գետամեջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ նկարչական աշխատանքների “workshop”, որին մասնակցում էին դպրոցի 4-9րդ դասարանի աշակերտներ:Նախաձեռնության նպատակն է, գյուղական և մարզային համայնքներում զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը, ստեղծել ինքնարտահայտման միջավայր և բացահայտել շնորհալի երեխաների, որոնք հետագայում իսկ կներգրավվեն տարբեր ստեղծագործական և մշակութային միջոցառումներում:
Նախաձեռնությունը լինելու է շարունակական, նախատեսում ենք այցելել բազմաթիվ դպրոցներ և մանկապարտեզներ, որտեղ իսկ կիրականացվեն տարբեր թեմաներով աշխատանքներ՝ նորարարական մեթոդներով:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում՝
Գետամեջի միջնակարգ դպրոցի տնօրեն Շողիկ Մարգարյանին՝ համագործակծության և աջակցության համար,
Աբովյան քաղաքի “Բալենի” թղթերի մասնագիտացված խանութին նյութերի տրամադրման համար և բոլոր նրանց ովքեր իրենց աջակցությունն ունեցան միջոցառման պատշաճ իրականացման գործում:
On the 6th of May ” Future in Our Hands” and ” Armenian Open Society” NGOs organized a painting activity workshop in Getamej primary School. The main participants were the pupils from 4rd to 9th years. The initiative aims to develop children’s creativity, to discover talented children and to create a self expressing atmosphere at rural and regional communities. The initiative will be continuated: we plan to visit various schools and kinder-gardens , where different kinds of workshops will be carried out with innovative methods
We would kindly like to thank the headmaster of Getamej Primary School: Shoghik Margaryan, for the cooperation and Support.
Also we would like to thank Abovyan “Baleni” construction paper specialized shop for the proper materials, as well as to those who had his/her support in the successfull implementation of the event.