13048154_10156881928240088_6585029339515187906_oԱպրիլի 16-23 Կիպրոսի Ագրոս գյուղակում մեկնարկեց Conflict management and Peace initiatives ծրագիրը: Ծրագրին մասնակցում էին ներկայացուցիչներ Իտալիայից, Հունաստանից, Մակեդոնիայից, Խորվաթիայից, Ալբանիայից, Հայաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Ուկրանիայից, Լատվիայից, Հունգարիայից և Բոսնիայից:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին և քննարկվեցին տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք բացահայտեցին մասնակիցների` կոնֆլիկտը յուրովի լուծելու մոտեցումները:
Ծանոթացանք Կիպրոսի հունական և թուրքական հարաբերություններին, այցելեցինք մայրաքազաք Նիկոսիա` ներկայացուցիչների պալատ, որտեղ մեզ ներկայացրեցին իրենց պլանները, խնդիրները և այլն, տեսանք նոր կառուցվող հրապարակի ապագա տեսքը:
Ծրագրի շրջանակներում այցելեցինք նաև Պաֆոսում ու Լիմասոլում գտնվող անտիկ կառույցներ և ամրոցներ: Ինչպես նաև վայելեցինք Կիպրոսի աննման խոհանոցը:
Ես շատ ուրախ եմ, որ այդ ծրագրի մասն եմ կազմել: Դա օգնեց ինձ նայել հարցերին տարբեր տեսանկյուններից, լինել ավելի հանդուրժող և օգտակար: Ինչպես նաև ես գտա նոր ընկերներ ամբողջ Եվրոպայից, որոնց հետ շարունակում ենք շփումը մինչ օրս, հուսալով, որ մի օր կրկին կհանդիպենք:
Ծրագրին մասնակցելու հնարավորություն մեզ ընձեռեց ՙՙԱպագան մեր ձեռքերում է՚՚ երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որի համար շնորհակալություն ենք հայտնում Հ/Կ-ի ողջ անձնակազմին հանձինս ղեկավար Տիգրանուհի Ալեքսանյանին:

Գրիգոր Գալստյան