Նիդերլանդները` ոչ պաշտAnna5ոնական անվանումը Հոլանդիա, Հյուսիսային Եվրոպայի երկրներից է, եզերված Հյուսիսային ծովով: Անձամբ ինձ դուր է գալիս Նիդերլանդներ անվանումը, որովհետև այն ավելի է բնութագրում սկանդինավյան շնչով, անձրևոտ և իրենով յուրահատուկ մշակույթ ունեցող երկիրը: Նիդերլանդները այն երկրներից է, որն անվերջ կարելի է բացահայտել, ինչին նպաստում է թե աշխարհագրական դիրքը, թե մշակութային ժառանգությունը:
Ես սկսեցի բացահայտել Նիդերլանդները Էրասմուս + EVS ծրագրի շնորհիվ և որպես կամավոր աշխատում էի <<Richter>> երիտասարդական կազմակերպությունում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագրի մասին տեղեկացա մոտ մեկ տարի առաջ` ինձ ուղարկող <<Ապագան իմ ձեռքերում>> երիտասարդական կազմակերպությունից ( ‘’Future in Our Hands’’ Youth NGO ), կազմեցի CV <<Ապագան իմ ձեռքերում>> կազմակերպության EVS թիմի օգնությամբ և ինձ ուղարկող կազմակերպության ղեկավարի օգնությամբ այն ուղարկեցի <<Richter>> երիտասարդական կազմակերպություն: Ընտրվելուց հետո սկսվեց կազմակերպչական ընթացքը: Ստացա վիզան և մեկնեցի Նիդերլանդներ: Երեք ամիս գտնվելով Նիդերլանդներում աշխատում էի <Richter>-ի արվետի ցուցասրահում և միաժամանակ ստեղծագործում էի` ոգեշնչվելով եղանակից, ծովից, բազմաձև ու բազմաթիվ նավերից և անգամ ամպերից, որոնք իրոք առանձնահատուկ էին ու տարբեր, և որտեղից էլ բացահայտեցի հոլանդացի վարպետների խորքային ընկալումն ու մոտեցումը դեպի բնությունն ու կյանքը:

Այս ծրագիրը ինձ` որպես երիտասարդ նկարչի, հնարավորություն տվեց կարևոր քայլեր կատարել մասնագիտությանս մեջ, ինչպես նաև տեսնել հոլանդական գեղանկարչության գլուխգործոցների բնօրինակները, ինչը մեկ տարի առաջ երազանք էր թվում: Օրինակ հոլանդական դպրոցի ամենահայտնի վարպետների` Ռեմբրանդտ վան Ռեյնի, Յան Վերմերի, Ֆրանս Հալսի, պոստիմպրեսիոնիզմի ամենահայտնի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի կտավները: Նաև քսաներորդ դարի մեկ այլ հոլանդացի արվեստագետ Մաուրից Էյշերի նկարները, որոնք ստեղծում են տեսողական պատրանքներ:
Երբ առաջին անգամ հայտնվեցի Ամստերդամում, գունավոր շենքերն, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր <<բնավորոAnna4ւթյունը>>, միջավայրը, անթիվ հեծանիվներն ու <<մոխրագույն>> քամին գրավեց ինձ:
Տունը` որտեղ ապրում էինք, գտնվում էր Դեն Հելդեր քաղաքում` Հյուսիսային ծովի ափին: Այն երկու հարկանի էր, որի առաջին հարկում գտնվում էր ցուցասրահը, իսկ երկրորդում այն տարածքը, որտեղ չորս ազգերի մշակութային փոխանակության անվերջ պրոցես էր ընթանում և ի վերջո այն վայրը, որտեղ ապրում էինք: Հայաստան-Նիդերլանդներ-ԱվստրիաAnna3-Իսպանիա. այսպիսի մի բազմազգ շղթա էր, որտեղից կարելի էր շատ բան քաղել և իհարկե տալ: Դեն Հելդերի ընդհանուր պատկերը այդքան էլ հարազատ չդարձավ ինձ, բայց այն ուներ մեկ և բավական գրավիչ կողմ`ծովը…: Ընդհանուր առմամբ տարբերություններ շատ կային` երթևեկությունը, եղանակը, միապաղաղ դեմքերը:
EVS-ի ձեռքբերումներից մեկը հաճախակի հեծանվավարությունն էր: Նիդերլանդները կարելի է համարել հեծանիվների <<հայրենիք>>, իսկ հեծանիվները մարդկանց <<ոտքերը>>:

Նիդերլանդներն ունի իր պաշտոնական լեզուն` հոլանդերեն12346344_854412174674521_220198384236381217_n
ը: EVS-ը հնարավորություն է տալիս ոչ միայն պրակտիկորեն բարելավել անգլերեն լեզվի իմացությունը, այլ նաև ծանոթանալ բացարձակ անծանոթ լեզվի և սովորել որոշ բառեր (mooi , gezellig, goedemorgen, kunst և այլն )
Այս երեք ամիսների ընթացքում եղա Նիդերլանդների գրեթե բոլոր հայտնի քաղաքներում: Տարբերություններ շատ զգացի քաղաքների միջև, բայց կար մեկ ընդհանուր նիդերլանդյան, սառը բայց ինձ համար գրավիչ պատկեր: Չէ որ բոլորը ապրում են մեկ երկնքի տակ …: