Screen-Shot-2013-12-18-at-1.24.26-PMՈւզո՞ւմ ես ձեռք բերել նոր ունակություններ, տիրապետել արագ և ճկուն մտածելու արվեստին և ինչու ոչ ծանոթանալ խելացի մարդկանց հետ, ապա շտապիր գրանցվել: Բանավեճի ակումբ PARADOX.

FIOH հասարակական կազմակերպությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝ ընդգրկելով ակտիվ երիտասարդներին իր ծրագրերում:
Այստեղ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու բանավեճի էթիկային, ձևավորելու և կիրառելու վերլուծական, քննադատական մտածողություն, կսովորեք արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտություններին, խոսքի փաստարկման և հակափաստարկմա մեթոդներին, կտիրապետեք հռետորիկայի նրբություններին, ձեռք կբերեք նոր ընկերներ և լավագույն արդյունքներ ցուցապերելու դեպքում հնարավորություն կունենաք մասնակցելու տեղական և միջազգային բանավեճային մրցաշարերի:
Տեղերը սահմանափակ են: Շտապեք ԳՐԱՆՑՎԵԼ և ակումբի պատասխանատու անձը կապ կհաստատի Ձեզ հետ:

Բանավեճի ակումբը իրականացվելու է շաբաթական 1 անգամ: Նախապես ընտրվելու են մասնակիցներին հետաքրթրող թեմաներ՝ սոցիալական, երիտասարդական, տնտեսական և այլն, որոնց նախապես իսկ պատրաստված ներկայանալու են մասնակիցները:

Մանրամասների համար զանգահարել +37441270127