MarketingClub_576x768Եթե ցանկանում եք հմտանալ մարքեթինգային կառավարման բնագավառում, ծանոթանալ մարքեթինգային գործիքներին, ինչպես նաև սովորել դրանց ճիշտ կիրառումը պրակտիկայում, ապա շտապե՛ք դիմել։

“Future in our Hands” ԵՀԿ-ն մեկնարկում է Մարքեթինգի ակումբ կազմակերպության անդամների համար, որի շրջանակներում մասնակիցները կարող են բարելավել իրենց մարքեթինգային գիտելիքները։

Ծրագրի նպատակն է որակյալ գիտելիքներ տրամադրել ակտիվ և մոտիվացված մարդկանց, ինչպես նաև նպաստել մարքեթինգային գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։
Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա Ձեզ ձեռք բերել նախնական գիտելիքների պաշար, որոնք անհրաժեշտ են այս բնագավառում կարիերա սկսելու համար։ Կծանոթանաք մարքեթինգի և վաճառքի հիմնական հասկացությունների հետ համաշխարհային հայտնի բրենդների օրինակով և հնարավորություն կունենաք գործնականում օգտագործել Ձեր գիտելիքները։

Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակ մասնագետների, այնպես նրանց համար են, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ մարքեթինգային հաղորդակցման բնագավառում։

Դասընթացի ժամանակ քննարկվող թեմաներն են`
• Մարքեթինգի կարևորությունն այսօր
• Մարքեթինգային գործիքներ
• B2B վաճառքներ
• Սառը և տաք զանգեր
• Social media marketing
• Թիրախավորում և սեգմենտավորում
• Networking

Marketing Club-ի հանդիպումները լինելու է շաբաթական 2 օր (1 ամիս)՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ 19:00-20:30:

Ակումբը վարելու է B2B Developement կազմակերպության հիմնադիր Դավիթ Օվոյանը:

Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական:

FIOH-ի անդամակցության վճարը 7000 դրամ է:

Հետաքրքրե՞ց, ապա ՇՏԱՊԻ՛Ր ԴԻՄԵԼ ՝ լրացնելով առցանց հայտը։

Տեղերը սահմանափակ են:
Սիրով սպասում ենք neis-acc-small-business-training-jpg