Ապրիլի 10-16-ը Վարշավայում մեկնարկեց SPECIAL CARE SPECIAL NEEDS ծրագիրը:
Ծրագրին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսիայից, Բուլղարիայից, Կիպրոսից, Թուրքիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Հունաստանից և Լեհաստանից:
Ծրագրի շրջանակներում այցելություններ ունեցանք Վարշավայի 3 հատուկ մանկապարտեզներ, որտեղ հաճախում էին հատուկ կարիք ունեցող երեխաներ և 1 տեսողական խնդիր ունեցողների համար նախատեսված LASKI կենտրոն:
Ծանոթացանք Լեհաստանում հատուկ կրթության կազմակերպման պայմաններին, հաշմանդամների սոցիալական միջավայրում հարմարեցվածության պայմաններին և այլն: Ներկա գտնվեցինք և մասնակցեցինք հատուկ մանկապարտեզներում կազմակերպված խմբային աշխաանքներին և բաց դասերին:
Ծանոթացանք նորարարական աշխատանքային մեթոդների և մոտեցումների հետ:
Տեսողության խնդիր ունեցողների կենտրոնում ծանոթացանք նրանց առօրյաին՝ ինչպես են սովորում(Բռայլյան համակարգով), ինչպես են տեղաշարժվում, ինչպես են սովորում որևէ արհեստ և գումար վաստակում:
Այդ կենտրոնում ուսուցանվեց թե ինչպես է կույրը կամ մասնակի տեսողությամբ անձը տեղաշարժվում՝ ձեռնափայտի միջոցով, ուղեկցողի միջոցով և եթե անհրաժեշտ է նրան տեղաշարժի համար երկրորդ անձի աջակցումը, ինչպես է պետք դա ճիշտ կատարել:
Ծրագրի ընթացքում եղան նաև քննարկումներ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների միջև. Ինչպիսին է յուրաքանչյուր երկրում պայմանները և կրթությունը հարմարեցված և արդյունավետ հատուկ կարիք ունեցող անձանց համար:
Ծրագրին մասնակցելու հնարավորություն մեզ ընձեռեց ՙՙԱպագան մեր ձեռքերում է՚՚ երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որի համար շնորհակալություն ենք հայտնում Հ/Կ-ի ողջ անձնակազմին հանձինս ղեկավար Տիգրանուհի Ալեքսանյանին:
Հովհաննես Հովհակյան