CCA (Clarity, Creativity, Action) Մեթոդի Միջազգային Ակադեմիա Փախստականների հետ աշխատող մասնագետների համար

Սիրով հրավիրում ենք մասնագետների՝ մասնակցելու մասնագիտացված CCA Մեթոդի Միջազգային Ակադեմիային, որը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 10-12-ը Աբովյանում։ Դասընթացը նախատեսված է սոցիալական աշխատողների, հոգեբանների, արտ թերապևտների և այլ մասնագետների համար, ովքեր աշխատում են փախստականների հետ կամ աջակցում վերջիններիս։

Մանրամասները՝

  • ժամանակահատված: 2024թ. դեկտեմբերի 10-12
  • Վայր: Աբովյան, Հայաստան
  • Արժեք: Անվճար

Աշխատանքային լեզուն: Հայերեն

Այս համապարփակ ուսուցումը ղեկավարելու են Հայկական հոգեվերլուծական ասոցացիայի անդամ, կլինիկական հոգեբան, պաթոհոգեբան և ադիկտոլոգ Անուշ Ճենտերեճյանը, ով մասնագիտացած է կախվածությունների և տրավմաների հետ աշխատանքի և դրանց հաղթահարման ոլորտներում, ինչպես նաև Ֆինլանդիայից և Իտալիայից հրավիրված էքսպերտները։ 

Մասնակիցները ձեռք կբերեն առաջադեմ գիտելիքներ CCA մեթոդի կիրառման մասին, որը նպատակ ունի աջակցել խոցելի խմբերին՝ ներառյալ փախստականներին։

Հավաստագիր ստանալու համար մասնակիցները պետք է՝ 

  1. Մասնակցեն Միջազգային Ակադեմիային 2024 թվականի դեկտեմբերի 10-12-ը։  
  2. 2025 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում անցկացնեն 15-ժամյա ուսուցում՝ առնվազն 15 փախստականներից կազմված խմբի հետ՝ կիրառելով դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները։

Կարևոր է իմանալ.

  • Տեղերը սահմանափակ են (ընդամենը 15-ը)  
  • Ուսուցումն անվճար է
  • Հավաստագիր տրամադրվելու է միայն այն մասնակիցներին, ովքեր հաջողությամբ կհաղթահարեն երկու փուլերը միասին:

How to Apply/Ինչպես դիմել: Fill out the registration form https://b24-hiozxe.bitrix24site.ru/crm_form_5gpko/

Leave a Comment