Մի ամիսը անցավ մի ակնթարթի պես, ու մենք արդեն վերադառնում ենք հետ։
Տպավորված, նոր գաղափարներով լի, սիրահարված ու կարոտած։ Կարոտա՞ծ…
Ոչ ադքան. Ես էստեղ ինձ տանն էի զգում. թե՛ մասնակիցները, թե՛ կազմակերպիչբերը և թե՛ տեղացիները այնքան լավ մարդիկ են, որ չեն թողնում մի վայրկյան կտրվես հաճույքներից ու նոր բաներ փորձելուց ու սովորելուց, որ չես էլ հասցնում մտածել առօրյա խնդիրների մասին։ Իհարկե որոշ թյուրիմացություններ էլ են լինում, բայց անհնար է կենտրոնանալ, երբ լիքը լավ բան է կատարվում շուրջդ։ Սիրեցի Բոդրումը ու մտադիր եմ նորից այցելել։ Սիրեցի մարդկանց, ովքեր չափազանց համբերատար են. երբեք չես լսի աղմուկ ու կռիվ փողոցներում, նույնիսկ ուշ գիշերը։ Տպավորված եմ քաղաքի մաքրությամբ. Նույնիսկ երբ քաղաքի կենտրոնական փողոցում շատ դժվար է աղբաման տեսնելը, երբեք չես գտնի ծխախոտ գետնին։ Մարդիկ գնահատում են իրենց ունեցածը ու փորձում բարելավել, հույս ունեմ, որ ես նույնպես ունեցա իմ փոքրիկ ներդրումը Բոդրումում։
Իսկ հիմա նախագծի տպավորությունները… Շատ-շատ են։ Սովորել եմ այնքան նոր բան, որ ֆորմալ կրթությունը ինձ երբեք չէր կարողանա տալ տարիների ընթացքում։ Հաղորդակցման հմտություններից բռնած էներգետիկ խաղերից վերջացրած։ Թող ներեն բոլորը անկեղծության համար, բայց գուցե ավելի գրական հայերենով ամբողջը չկարողանամ արտահայտել։ Ուզում եմ, որ բոլորը բաց լինեն նոր հնարավորությունների առաջ, փորձեն փորձել ամեն չփորձված փորձերը։ Շփվեցի, բացահայտեցի, զարգացա։ Ու ունեմ էնքան նոր մտքեր, որ հետ եմ բերելու իմ Հայաստան։ Մի պահ եղավ նախագծի ժամանակ, երբ այնքան շատ էի ստանում, որ մտածում էի շատ քիչ կլինի իմ տվածը իրենց տվածի դիմաց։ Բայց երբ լսում ես կազմակերպչի շնորհակալական խոսքերը անձիդ նկատմամբ, երբ լսում ես, որ դու արդարացրել ես սպասելիքներից էլ ավելին, ուղղակի ավելի ես մոտիվացվում, արյունդ մեջդ եռում ա, ուզում ես էլի ու էլի դիմես, ճամփորդես, ընկերանաս։ Մի վայրկյան չեմ փոշմանում, ու շնորհակալ եմ ուղարկող կազմակերպության անդամներին հենց ինձ համար երաշխավորելու համար։ Կարող եմ վստահ ասել, որ արժեր, արժեր գալ հասնել էստեղ, օգուտ տալ, որովհետև օգտակար գործ անելիս մենք ավելի ենք կոփվում։ Հա, իդեպ ասեմ, որ 19 տարեկանիս ամենամեծ նվերը հենց (FIOH)-ից Իրինայի զանգն էր…. Փոխվեց լիքը բան իմ կյանքում, բայց իմ նպատակն է փորձել մարդկանց հավատացնել, որ ինչպես ես, էսպես էլ իրենք կարող են։ Ուղղակի պետք է նպատակ ունենալ, ձգտել, հասնել։ Շնորհակալ եմ)))

One month passed like a second and we are already coming back full of new ideas and also missed…
Missed… not so much. I felt me as at home. Both the participants and the locals were sooo good people that didn’t even let you to be out of the pleasures and learning, and you don’t even manage to think about your daily problems. I liked Bodrum so much that I have already decided to visit again. I liked the people here who are too patient to each other. You will never meet noise in the streets even at late night. I was also surprised to see the cleanness outside. You are walking and can’t see even a bin in the Central street, but there is no trush on the ground. I have taken and generated new amazing ideas which are in a save place in my luggage.
And now about the impressions of the project. It is so much. I have learnt so many things that formal education could never give me during years. I have studied from communication skills and finished with energetic games. I also learnt how to draw about which I hadn’t even thought. I would like everybody to be open to new opportunities and try anything new. I socialized, discovered and developed myself. I am coming with new ideas, I want to make everybody believe his/her talents. Guys, just make a destination and do your best to get there. I love the world, I love every moment I live, I do everything to enjoy my life. Everybody can be in my place. Just always be motivated. The world needs us.